ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Եվրախորհրդի պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումները

Եվրախորհրդի պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումները
25.10.2014 | 16:02

Իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումներն Ադրբեջանում պետք է դադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Բաքու կատարած երկօրյա այցի ընթացքում։

Այս առիթով նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «այս այցի անհրաժեշտության պատճառն Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շրջանում իմ գրասենյակի գրեթե բոլոր գործընկերների ձերբակալություններն են, ինչն անհնարին է դարձնում երկրում մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը»։
Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակի մասին հանձնակատարն ընդգծել էր դեռևս 2013-ի մայիսին հատուկ զեկույցում, իսկ այս տարվա ապրիլին նշվել է իրավիճակի հետագա վատթարացման մասին։
Ներկայիս ձերբակալությունների մի մասը կապված է ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխությունների հետ։

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ